SECRET SANTA MAGIC · by INVITEWAY

Գաղտնի Սանտան՝ մի փոքր կախարդանքով

Գաղտնի Սանտան՝ մի փոքր կախարդանքով

Այս տարի անունները թղթի վրա գրելու և քաշելու փոխարեն ստեղծեք իսկական ամանորյա հրաշք։ Ուղղեք հեռախոսի տեսախցիկը կախարդական քարտին և տեսեք, թե ում համար եք նվեր պատրաստելու։

  • Առանց հավելված ներբեռնելու
  • Անհատականացված քարտեր
  • Կախարդական բացահայտում
Ձեռքը հեռախոսն ուղղում է Ձմեռ պապի քարտին․ էկրանին քարտից դուրս է գալիս Մարկի մուլտ դիմանկարը՝ «You are Mark's Secret Santa!» գրությամբ

Կախարդանքը սկսվում է այստեղ

Ընդամենը 4 պարզ քայլ, և սովորական «Գաղտնի Սանտան» վերածվում է անմոռանալի ամանորյա արկածի։

  1. Փաթեթավորված ամանորյա նվերներ

    Ընտրեք ձեր կախարդական փաթեթը

    Ընտրեք մեր 10 պատրաստի ամանորյա հերոսներով փաթեթը կամ ստեղծեք ձեր սեփական հավաքածուն՝ հատուկ ձեզ համար նկարազարդված կերպարներով։

  2. Կնոջ, տղամարդու և շան մուլտ դիմանկարներով քարտեր

    Ավելացրեք մասնակիցներին

    Նշեք մասնակիցների անուններն ու ավելացրեք նրանց լուսանկարները։ Մենք յուրաքանչյուրի համար կստեղծենք յուրահատուկ ամանորյա մուլտդիմանկար, որը կախարդանքով կհայտնվի հեռախոսի էկրանին՝ գաղտնի նվեր ստացողին բացահայտելու պահին։

  3. Անձնական QR քարտ

    Բաժանեք անձնական QR քարտերը

    Յուրաքանչյուր մասնակից ստանում է իր անունով եզակի QR քարտը։ Սկանավորելիս համակարգն անմիջապես ճանաչում է մասնակցին և պատրաստում հենց նրա համար նախատեսված անակնկալը։ Այսպես ոչ ոք չի կարող պատահմամբ ընտրել ինքն իրեն։ Եվ այս ամենը՝ առանց հավելված ներբեռնելու։

  4. Հեռախոս, որից լրացված իրականությամբ դուրս է գալիս մուլտ դիմանկար

    Բացահայտեք ձեր Գաղտնի Սանտայի գաղտնիքը

    Ուղղեք հեռախոսի տեսախցիկը ամանորյա հերոսի քարտին և դիտեք, թե ինչպես է ձյան, փայլերի ու տոնական երաժշտության ներքո հայտնվում այն մարդը, ում համար նվեր եք պատրաստելու։

Ընտրեք ձեր ամանորյա կախարդանքը

Երեք յուրահատուկ փաթեթ՝ ձեր տոնն անմոռանալի դարձնելու համար։ Մենք պատրաստում և առաքում ենք գեղեցիկ նկարազարդված քարտերն ու անձնական QR քարտերը, իսկ կախարդական բացահայտումը կենդանանում է մասնակիցների հեռախոսներում։

Մեր նկարազարդ հերոսներից երեքի քարտերը

Դասական կախարդանք

Գինը շուտով

Սիրելի ամանորյա հերոսներ, անսպասելի բացահայտումներ և հեքիաթային պահեր՝ մեկ կախարդական տուփում։

Մինչև մասնակից

Ձեր տոնական տուփում՝

  • **** գունեղ քարտ՝ մեր ամանորյա հերոսներով
  • **** անձնական QR քարտ՝ յուրաքանչյուր մասնակցի համար

Իսկ հեռախոսում՝

  • Յուրաքանչյուր մասնակցի յուրահատուկ ամանորյա մուլտդիմանկար
  • Կախարդական AR բացահայտում՝ առանց հավելված ներբեռնելու
Ընտրել Դասականը

★ Մեր ընտրությունը ★

Մուլտ դիմանկարներով քարտերի օրինակ

Անհատական կախարդանք

Գինը շուտով

Ձեր գաղափարները վերածեք ամանորյա հեքիաթի։ Ստեղծեք ձեր սեփական հերոսներին և դարձրեք յուրաքանչյուր քարտ իսկապես յուրահատուկ։

Մինչև մասնակից

Ձեր տոնական տուփում՝

  • **** բացառիկ քարտ՝ ձեր գաղափարներով ստեղծված ամանորյա հերոսներով
  • **** անձնական QR քարտ՝ յուրաքանչյուր մասնակցի համար

Իսկ հեռախոսում՝

  • Յուրաքանչյուր մասնակցի յուրահատուկ ամանորյա մուլտդիմանկար
  • Կախարդական AR բացահայտում՝ առանց հավելված ներբեռնելու
Ստեղծել իմ կախարդանքը
Նվերի տուփ՝ ընկերության պիտակով

Կորպորատիվ կախարդանք

Գինը շուտով

Այս Ամանորին ձեր թիմին նվիրեք ոչ միայն անակնկալներ, այլև միասին ապրելու անմոռանալի պահեր՝ հատուկ ձեր ընկերության համար ստեղծված կախարդանքով։

Մինչև մասնակից

Ձեր տոնական տուփում՝

  • Մինչև **** բացառիկ քարտ՝ ձեր ընկերության ոճով ստեղծված ամանորյա հերոսներով
  • **** անձնական QR քարտ՝ յուրաքանչյուր գործընկերոջ համար

Իսկ հեռախոսում՝

  • Յուրաքանչյուր գործընկերոջ յուրահատուկ ամանորյա մուլտդիմանկար
  • Կախարդական AR բացահայտում՝ առանց հավելված ներբեռնելու
Ընտրել Կորպորատիվը

Հաճախ տրվող հարցեր

Կարճ պատասխաններ հավելվածի, առաքման, վճարման, գաղտնիության մասին։

Որքա՞ն ժամանակում պատրաստ կլինի իմ փաթեթը։

Դասական կախարդանքը պատրաստ կլինի վճարման հաստատումից հետո 2–5 աշխատանքային օրվա ընթացքում։

Անհատական և Կորպորատիվ կախարդանքի քարտերը ստեղծվում են հատուկ ձեզ համար. նախ դիզայնը կուղարկենք ձեզ հաստատման, և փաթեթը պատրաստ կլինի հաստատումից հետո 2–5 աշխատանքային օրվա ընթացքում։

Դիմանկարները ցուցադրվում են միայն հեռախոսում, ուստի չեն ազդում փաթեթի պատրաստման ժամկետի վրա։ Խնդրում ենք լուսանկարները վերբեռնել միջոցառումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ։

Փաթեթը պատրաստ լինելուց հետո կարող եք ընտրել՝

  • Առաքում Երևանում՝ պատրաստ լինելու նույն աշխատանքային օրը։
  • Անվճար ինքնուրույն ստացում՝ Երևանի կենտրոնից, հաջորդ աշխատանքային օրը։
  • Հայփոստով առաքում՝ ևս 3–5 աշխատանքային օրվա ընթացքում։
Պե՞տք է հավելված ներբեռնել։

Ո՛չ։ Ամեն ինչ աշխատում է անմիջապես հեռախոսի բրաուզերում։ Պարզապես սկանավորեք ձեր անձնական QR քարտը, բացեք տեսախցիկը և պատրաստվեք ամանորյա կախարդանքին։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ փաթեթը։

Ընտրեք ձեզ հարմար տարբերակը՝ առաքում Երևանի ձեր հասցեով, անվճար ինքնուրույն ստացում Երևանի կենտրոնից կամ առաքում Հայփոստով՝ ՀՀ ցանկացած վայրում։

Ինքնուրույն ստացման ճշգրիտ հասցեն կուղարկենք էլեկտրոնային փոստով։ Առաքման արժեքը կտեսնեք պատվերը հաստատելուց առաջ։

Ինչպե՞ս կարող եմ վճարել։

Կարող եք վճարել բանկային քարտով՝ Stripe-ի միջոցով, կամ կատարել բանկային փոխանցում Հայաստանում։

Քարտով վճարման դեպքում ձեր քարտային տվյալները մշակվում են Stripe-ի անվտանգ վճարային համակարգում։ Մենք չենք պահպանում ձեր քարտի տվյալները։

Բանկային փոխանցման դեպքում կտրամադրենք անհրաժեշտ բանկային տվյալները և պատվերի համարը, որը պետք է նշեք փոխանցման նպատակ դաշտում։

Վճարումը կհաստատենք գումարը ստանալուց և ստուգելուց հետո՝ էլեկտրոնային փոստով։

Քանի՞ հոգի կարող է մասնակցել։

Գաղտնի Սանտայի խաղը նախատեսված է առնվազն 3 մասնակցի համար։

  • Դասական կախարդանք՝ մինչև 10 մասնակից։
  • Անհատական կախարդանք՝ մինչև 10 մասնակից։
  • Կորպորատիվ կախարդանք՝ մինչև 40 մասնակից։

Ցանկության դեպքում կարող եք ավելացնել մասնակիցների թիվը՝ ընդհանուր մինչև 60 հոգի։

Ավելի շատ հարցեր (8)
Ո՞ր հեռախոսներով է հնարավոր մասնակցել։

Secret Santa Magic-ը նախատեսված է ժամանակակից iPhone և Android հեռախոսների համար՝ Safari կամ Chrome բրաուզերներով։ Կախարդական բացահայտման համար անհրաժեշտ է աշխատող տեսախցիկ և ինտերնետ կապ։

Ինչպե՞ս են ստեղծվում ամանորյա դիմանկարները։

Յուրաքանչյուր մասնակցի լուսանկարից արհեստական բանականության օգնությամբ ստեղծում ենք յուրահատուկ ամանորյա մուլտդիմանկար։

Լուսանկարները կարող է ավելացնել կազմակերպիչը կամ հենց մասնակիցը՝ իր համաձայնությամբ։ Դիմանկարները չեն տպվում քարտերի վրա․ դրանք կախարդանքով հայտնվում են հեռախոսի էկրանին՝ բացահայտման պահին։

Եթե մասնակիցը չի ցանկանում լուսանկար տրամադրել, կարող է օգտագործվել տոնական ավատար։

Կարո՞ղ եմ լուսանկարներն ավելացնել պատվերից հետո։

Այո՛։ Պատվերը ձևակերպելիս պարտադիր չէ ունենալ բոլոր լուսանկարները։

Դրանք կարող եք ավելացնել ավելի ուշ՝ ձեր պատվերի էջում՝ միջոցառումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ։ Կարող եք նաև մասնակիցներին ուղարկել անձնական հղումներ, որպեսզի նրանք ինքնուրույն վերբեռնեն իրենց լուսանկարները։

Լուսանկարներն օգտագործվում են ամանորյա դիմանկարներ ստեղծելու նպատակով և չեն հրապարակվում։

Կազմակերպիչը կիմանա՞, թե ով ում համար է նվեր պատրաստում։

Վիճակահանությունն իրականացվում է ավտոմատ, իսկ արդյունքները կազմակերպչի էջում չեն ցուցադրվում։ Յուրաքանչյուր մասնակից իր անակնկալը բացահայտում է անձնական QR քարտի միջոցով։

Քանի որ քարտերը սկզբում գտնվում են կազմակերպչի մոտ, լիարժեք գաղտնիության համար խորհուրդ ենք տալիս դրանք բաժանել փակ ծրարներով։

Կարո՞ղ է մասնակիցն ընտրել ինքն իրեն։

Ո՛չ։ Մեր վիճակահանության համակարգը բացառում է նման հնարավորությունը։

Յուրաքանչյուր մասնակից ստանում է իր անունով եզակի QR քարտ, որի միջոցով համակարգը ճանաչում է նրան և բացահայտում հենց իր համար նախատեսված նվեր ստացողին։

Այսպես յուրաքանչյուրն ունի իր անակնկալը, և ոչ ոք չի կարող պատահմամբ ընտրել սեփական անունը։

Խաղի ընթացքում ինտերնետ պե՞տք է։

Այո՛։ Կախարդական բացահայտումն աշխատում է առցանց, ուստի յուրաքանչյուր հեռախոս պետք է միացված լինի Wi-Fi-ին կամ բջջային ինտերնետին։

Կարո՞ղ եմ ընտրել բացահայտման լեզուն։

Իհարկե՛։ Secret Santa Magic-ը հասանելի է հայերեն և անգլերեն։ Ձեր նախընտրած լեզուն կարող եք ընտրել պատվերը ձևակերպելիս։

Ի՞նչ անել, եթե հարցեր ունեմ։

Մենք սիրով կօգնենք։ Գրեք մեզ santa@inviteway.com հասցեով կամ կապ հաստատեք WhatsApp-ի միջոցով։